Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել

Ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել
25.01.2014 | 13:10

Հունվարի 24-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ մամուլի համար արված հայտարարությանը, տեղեկություն էր տարածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում տեղի են ունեցել ԼՂ խնդրի շուրջ իմաստալից, կոնկրետ ու ինտենսիվ քննարկումներ։ Ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ Մամեդյարովն ասել է, որ «որքան շուտ Հայաստանի զինված ուժերը լքեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, այնքան արագ տեղի կունենա հակամարտության կարգավորումը՝ միջազգային իրավունքի շրջանակում»։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն»,- գրել է Տիգրան Բալայանը, ապա շարունակել. «Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»։

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ